|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, կատարված մեծածավալ աշխատանքների շնորհիվ Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Սևանի տարածաշրջանի Ախթամարից մինչև Ծով գյուղի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում (71-74-րդ կմ), ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: