կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-05 11:12
Հասարակություն

Ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ջերմուկի, Գորիսի, Մեղրու տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում տեղում է ձյուն: Ապարանի, Աբովյանի, Սևանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: