կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-23 12:00
Առանց Կատեգորիա

«Տղերքը հաղթեցին ու դաշտը տվեցին ձեզ, իսկ դուք... որտեղ ե՞ք, ձայն հանեք»

«Տղերքը հաղթեցին ու դաշտը տվեցին ձեզ, իսկ դուք... որտեղ ե՞ք, ձայն հանեք»
Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե պատերազմ է, պարզ ասեք: Էլ ի՞նչ պետք է լինի, որ հասկանանք մեզ համար դանդաղ մահվան տարբերակն են որոշել: Ինձ բացարձակ չի սփոփում այն կողմի զոհերի քանակը: Նրանց հազար զոհը, մեր մեկին չարժե: Խոսացեք, կոկորդներդ պատռեք այ դիվանագետ կոչվածներ: Տղերքը հաղթեցին ու դաշտը տվեցին Ձեզ, իսկ դուք....Որտեղ ե՞ք, Ձայն հանեք: Զզվում եմ.....ատում եմ, հասկանում ե՞ք: Բա այսպես կլինի՞, ամեն Աստծո օր աչքդ բացես ու իմանաս զոհեր կան, սա ի՞նչ է....Չէ, չմտածեք թե խուճապի մեջ եմ, ամենևին...Խուճապը հագցրեցին , վրաս փոքր եկավ: Խուճապն էլ եք դուք, դրա տարածողն էլ եք դուք, դա խորացնողն էլ՝ ձեր անգործությամբ»: