Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-01-01 17:05
Հասարակություն

«Մի օր էլ մարդիկ կարող են հայտնվել Ամանորի սեղաններին»

«Մի օր էլ մարդիկ կարող են հայտնվել Ամանորի սեղաններին»

Yerkir.am-ի զրուցակիցն է երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը:

 

-2014-ը 2014 չէր լինի, առանց…

-Առանց թանկացումների:

 

-Ամենահիմար լուրը, որ իմացաք նախորդ տարվա ընթացքում:

-Երբ ասում են, թե Հայաստանից ոչ ոք չի հեռանում:

 

-Ամենամեծ սուտը, որ լսեցիք 2014-ին:

-Երբ հայտարարեցին, թե մենք տնտեսական աճ ենք գրանցել նախորդ տարի:

 

-Աստղաբաններն ասում են` 2015-ը կանացի էներգիայով է օծված լինելու, արդյո՞ք սա սեռական խտրականության դրսևորում չէ:

-Կանանց ներկայությունը միշտ էլ զգացվել է: Ափսոս, որ մեր խորհրդարանում, կառավարության մեջ շատ քիչ են կանայք: Մեր կանայք արժանի են լինել թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմնում: Կանանց մասնակցությունն ամեն ինչում միշտ էլ կա, ուղղակի չի երևում:

 

-Ի՞նչ կցանկանայիք Ձմեռ պապից, եթե նա լիներ Կոնչիտա Վյուրստը:

-Ձմեռ պապը չի կարող Կոնչիտա լինի: Կուզենայի, որ տղամարդիկ մնային իրենց տղամարդու դերում, կանայք էլ` կանանց, Կոնչիտան էլ թող իր տեղը գտներ: Ամեն մեկն իր տեղում է գեղեցիկ:

 

-Խոզի բդին, կարծես, փոխարինելու է գալիս կոկորդիլոսը: Ի՞նչ եք կարծում` եթե այսպես շարունակվի` տարիներ անց, ո՞ր կենդանին կլինի Ամանորի սեղանի տերն ու տիրակալը:


- Եթե մարդն ընկնում է այն բանի հետևից, որ մի բան դնի սեղանին, որ բոլորին զարմացնի, ամեն ինչ էլ կարող է հայտնվել: Էլ կենդանի չի մնացել, բոլորին կերել են արդեն: Ամենավտանգավորն այն է, որ մի օր էլ մարդիկ կարող են հայտնվել Ամանորի սեղաններին:

 

-Հույս կա՞, որ ինչ-որ տարի կլինի մարդու տարի /2015-ը կապույտ այծի տարի է/:

-Դա լավ քողարկվելու ձև է` մարդիկ տարվա ընթացքում ունեցած բոլոր անհաջողությունները, ամբողջ մեղքը բարդում են կենդանիների վրա: Ամեն դեպքում բանականը մարդն է, աշխարհը մարդու համար է, և սա ընդամենը քողարկվելու համար է:

 

Վերջում կուզենայի, որ մեր հայ ժողովրդին վերադառնար արիությունը, խիզախությունը, ճշմարտասիրությունը և մարդասիրությունը: