Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Սարդարապատի հուշահամալիր այցելելու էպոպեայի նոր մանրամասներ...
Նախ տեսանելի իրադարձությունների սեղմ ժամանակագրությունը ներկայացնեմ, հետո՝ այն, թե ինչ է եղել կուլիսների հետևում։
Մայիսի 27-ին Նիկոլը պատրաստվելիս է եղել հաջորդ առավոտ Սարդարապատ գնալու։ Հ1 շարժական հեռուստակայանն են ուղարկել և բացազատել, բեմ են կառուցել ՀՀ գերբով ևն։
Մի դետալ էլ. Նիկոլի արարողակարգի պատասխանատուները վաղուց տեղյակ են եղել, որ Վեհափառը 14:30-ին է գնալու Սարդարապատ, որպեսզի որևէ կերպ գերագույն գլխավոր նզովյալի հետ չհատվի։
Բայց մայիսի 27-ի երեկոյան Բագրատ սրբազանը Նիկոլի պլանները խախտում է՝ հայտարարելով, որ շարժման անդամները գնում են գիշերը Սարդարապատում անցկացնելու և 28-ի առավոտն այնտեղ դիմավորելու։
Առավոտյան նզովյալը ստիպված Սարդարապատի փոխարեն մեկնում է Ապարան՝ իր քարոզիչների միջոցով տարածելով, թե դա իբր բարի կամքի դրսևորում էր իր կողմից, որպեսզի բախում չլինի։
Այնուամենայնիվ շատ արագ հասկանալով, որ բոլորը սա ընկալել են՝ որպես իր թուլության նշան, Նիկոլը որոշում է Վեհափառից «մուռ հանել» և «ուժ ցույց տալ»։
Խայտաբերետներ են ուղարկվում Սարդարապատ, ինքն էլ հետևներից գնում է, որպեսզի Հ1-ի Հայաստանում ապրող իր լսարանի համար բեմադրի «հաղթական այց Սարդարապատ»։
Սակայն այս պլանն էլ հարթ չի անցնում, քանի որ չնայած ոստիկանների խոչընդոտներին, Վեհափառն ու նրան ուղեկցող հոգևորականները կարողանում են ճեղքել ոստիկանության շղթաները և այցելել հուշարձանը։
Ընդ որում բերետների խայտառակ գործողությունները հեռախոսներով նկարահանված տեսանյութերի շնորհիվ հայտնվում է հանրության խիստ քննադատության կիզակետում (տեսե՛ք, թե ինչ սիրուն ձևակերպում գտա «աշխարհի սաղ քֆուրները լցվում են սրանց գլխին» մտքի համար)։
Նիկոլի և իր հանցակիցների խայտառակության տորթի վրայի բալն էլ դառնում է այն, որ Վեհափառի ծաղկեպսակը հեռացրած են լինում հուշարձանի դիմացից, որպեսզի Հ1-ի նիկոլակենտրոն картинка-ն «չփչացնեն»։
Մի խոսքով, մայիսի 27-ի երեկոյից սկսած մոտ օրուկես հանրությունը Նիկոլ ու բերետ էր անպատվում, իսկ ամենակարևորը՝ բոլորին պարզ է դառնում, որ այս դրվագով Նիկոլը լրիվ կրված դուրս եկավ։
Բայց կուլիսների հետևում մեկ այլ՝ ոչ պակաս հետաքրքիր, արար է ընթացել...
Բանն այն է, որ ըստ ընդունված կարգի՝ Սարդարապատում մայիսի 28-ի առավոտյան միջոցառմանը նախօրոք հրավիրված են եղել նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ։
Իմ տվյալներով մայիսի 27-ի ուշ երեկոյան դիվանագետներին անսպասելիորեն զգուշացնում են, որ Սարդարապատ գնալը չեղարկվում է։
Դիվանագետները բնավ ապուշ չեն և հասկանում են, թե ինչու է այցը չեղարկվել։ Հետագա իրադարձություններից էլ, բնականաբար, իրենց համար ակնհայտ է դարձել, որ դաշտում մարդիկ են հայտնվել, որոնք կարողանում են Նիկոլին փակուղի մտցնել։
Իսկ դեսպանատների աջակցության վրա հենվող Նիկոլի համար սա շատ ավելի ցավագին հարված է, քան նույնիսկ օրակարգերի դաշտում 1–2 օրով վերահսկողություն կորցնելը»։