կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-28 20:50
Հասարակություն

Հոգին փրկված էր վաղուց։ Եւ անունը՝ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ՝ նույնպես

Հոգին փրկված էր վաղուց։ Եւ անունը՝ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ՝ նույնպես

Բոլորս էլ գիտեինք, որ մահը չոքել է նրա դռանը։ Ամենից շատ ինքը դա գիտեր։ Ամիսներ առաջ զանգահարեց Բեռլինից, ասաց, որ ֆեյսբուքում կարդացել է իմ մի պատմվածքն ու հիմա խեղդում է կարոտը... Ինքը խոսում էր ու ես հասկանում էի, որ այդ կարոտ ասածը տարածական հեռավորության արդյունք չէ։ Այդ պահերին նա Գերմանիայում էլ չէր, մի այլ տեղում էր, որի ճիշտ հասցեն ոչ ինքը գիտեր, ոչ՝ ես։ Նրա խոսքում հրաժեշտի երանգներ էին հնչում։


«Ո՛նց ես, Վահան»»,- վախվորած հարցրեցի։


«Ցավերին չեմ դիմանում,- խոստովանեց,- բարեւիր տղերքին...»։

 

Մյուս օրը զանգահարեցի Անտարես հրատարակչություն՝ Արքմենիկին, խնդրեցի արագացնել «Մանդիլյոն»-ի տպագրութունը։ Լեզուս չէր պտտվում ասելու՝ որ թող տեսնի հայերեն գիրքը հետո գնա, ուր պիտի գնար։ Թերեւս գիրքը նաեւ մեղմեր ցավերը... Գոնե մեղմեր։ Փրկել այլեւս չէր կարող։ Եւ չփրկեց։ Չփրկեց մարմինը։ Իսկ հոգին փրկելու կարիք չկար։ Հոգին փրկված էր վաղուց։ Եւ անունը՝ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ՝ նույնպես։

 

Ռուբեն Հովսեփյան

 

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի