Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հայկական Ժամանակ»-ը գրում է.
«2015թ. մայիսին Ռիգայում տեղի է ունենալու ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, և Հայաստանի ու ԵՄ ներկայացուցիչները պայմանավորվել են Ռիգայում ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին նոր պայմանագիր ստորագրել: ՀՀ իշխանության ներկայացուցիչները մեր ունեցած այս տեղեկությունները չեն հերքում:
Մենք տեղեկություններ ունենք, որ փաստաթուղթը կարող է կոչվել անգամ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագիր և կպարունակի արդեն իսկ ձախողված, բայց հանրահայտ Ասոցացման համաձայնագրի մի շարք դրույթներ:
Նոր փաստաթղթում, սակայն, խորը ն համապարփակ ազատ առևտրի մասին սահմանումներ չեն լինի, և կլինեն միայն քաղաքական համագործակցության դրույթներ: Ի դեպ, մեր աղբյուրները հայտնում են, որ դեռևս 2013 թվականի Վիլնյուսյան գագաթնաժողովում Հայաստանի և ԵՄ ներկայացուցիչները իրար են փոխանցել Ասոցացման համաձայնագրի բանակցված փաթեթները և արձանագրել, որ դրանք բանակցված-ավարտված են, և կարող են ստորագրվել ցանկացած պահի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։