Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարիին: Ողջունելով դեսպանին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները, որոնք դարերի պատմություն ունեն, մեր երկրի համար կարևորվում են հատկապես` կրթամշակութային ոլորտում: Այդ համատեքստում` Լևոն Մկրտչյանը կարևորել է համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում հիմնականում զրույցը ծավալվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակավորումների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ: Համաձայնագրով նախատեսվում է բարձրագույն կրթության համակարգում, ինչպես նաև հետազոտական հաստատությունների միջև ուղիղ կապերի հաստատում և զարգացում, ուսանողների, հետազոտողների փոխանակումներ` միմյանց կրթական և գիտական փորձառության փոխճանաչում: Համաձայնագիրը կնպաստի երկու կողմերի միջև փորձի փոխանակմանը, կօժանդակի դասընթացների, գիտաժողովների կազմակերպմանը, կխթանի համատեղ նախագծերի մշակմանը ու իրականացմանը:
Շնորհակալություն հայտնելով կրթության ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` դեսպան Սանգվան Յոգեշվարին հույս է հայտնել, որ այդ համաձայնագրի ստորագրումը նոր թափ կհաղորդի կրթության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը: