|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը՝ Բաքվի XI գլոբալ ֆորումի մասնակիցներին ուղղված նամակում, հույս է հայտնել, որ մինչև այս տարվա նոյեմբեր ամիսը Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Մեծ Բրիտանիայի վարչապետի կարծիքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը վերջ դնելու պատմական հնարավորություն է ստեղծվել։
«Ներկայումս Հայաստանի հետ երկարամյա հակամարտությանը վերջ դնելու պատմական հնարավորություն կա։ Կարևոր իրադարձություն կլիներ՝ հասնել դրան մինչև COP 29-ը (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանս)»,- նշում է Սունակը։