Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր պետք է հրապարակեր ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան գործով դատավճիռը, սակայն նախագահող դատավոր Դավիթ Բալայանն անսպասելի որոշում կայացրեց վերսկսել դատաքննությունը և հանձնաժողովային փորձաքննություն նշանակել:
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը միջնորդել էր «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ դատապարտելով 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, 3 տարի ժամկետով բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկմամբ:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Շուշանիկ Բախշյանը, աշխատելով «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ, այսինքն` հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Վաղինակի Մարգարյանի հղիությունը: Պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը: