|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վաղը` ժամը 13:00-ին, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը նախաձեռնել է երթ` ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը:
Եռյակի անդամ` «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն օրեր առաջ իր քաղաքացիական ժողովներից մեկի ժամանակ հայտարարեց, որ թեև իր նախաձեռնած հավաքներինՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն չեն մասնակցում, այնուամենայնիվ, ինքը մասնակցելու է ՀԱԿ-ի նախաձեռնած երթին, քանի որ այն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը:
Yerkir.am-ի հարցին, թե ԲՀԿ-ն մասնակցելո՞ւ է այդ երթին, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Կարծում եմ` կմասնակցենք, եթե որևէ բան չպատահի»: Մեր ճշտող հարցին, թե ի՞նչ պետք է պատահի, նա պատասխանեց, որ նկատի ունի ամենասովորական տեխնիկական խանգարող հանգամանքները: