կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-08 15:45
Քաղաքական

5 պահանջ Թուրքիայից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո. Կիրո Մանոյան

5 պահանջ Թուրքիայից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո. Կիրո Մանոյան

Այսօր ԱԺ-ում հրավիրված` «Աշխարհն առանց ցեղասպանությունների» թեմայով լսումների ժամանակ ելույթ ունեցավ նաև ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:


«Ցեղասպանության դեմ ՄԱԿ-ի 1948-ի կոնվենցիան կարեւոր քայլ է, այնտեղ կա ակնարկ պետական պատասխանատվության մասին: Ժամանակն է, որ  մենք սահմանենք, թե Թուրքիային պատասխանատվության կանչելու համար ինչ ենք պահանջում նրանից: Թուրքիայի կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի եւ ներողություն խնդրի, ճանաչման մեջ հստակ պետք է նշվեն մանրամասները, թե ով ինչ է արել, եւ ովքեր են զոհվել: Պետք է բացատրվի այսօրվա Թուրքիայի պատասխանատվությունը հայերի հանդեպ»,- ասաց նա:


Կիրո Մանոյանի խոսքով` Թուրքիան պետք է երկրում եւ երկրից դուրս բոլոր մակարդակներում իրականացնի կրթական ծրագրերՀայոց ցեղասպանության պատմությունը դարձնի հանրակրթական ծրագրի կարեւոր բաղադրիչ, պետք է հիմնի բազմաթիվ թանգարաններ Ցեղասպանության հիշատակարանների համար, պետք է վերականգնվեն պատմական հայկական տեղանունները: Թուրքիան, բացի նյութական հատուցումներից, պետք է դրական քայլեր անի՝ բացի այլազգիների նկատմամբ հարգանքի հաստատումից, թուրքական պետությունը պետք է արմատախիլ անի բոլոր ինստիտուտներից հակահայկական եւ ցեղասպանության գաղափարախոսության բոլոր հետքերը:


«5-րդ պահանջը գույքի վերադարձն է եւ գույքի, բարոյական վնասի համար փոխհատուցումը: Բոլոր անշարժ, շարժական գույքը պետք է վերադարձվի: Ոչնչացված կամ անհասանելի գույքի դիմաց պետք է տրվի փոխհատուցում: Փոխհատուցում պետք է տրվի նաեւ չստացված շահույթի դիմաց: Միաժամանակ, մենք՝ հայերս, պետք է նպաստենք այլ ժողովուրդների նկատմամբ ցեղասպանությունների դատապարտմանը»,- ասաց Կիրո Մանոյանը: