|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Կառավարության վաղվա նիստում քննարկվելու է Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև 75 մլն եվրո արժողությամբ վարկային և ծրագրային համաձայնագրի ստորագրմանը հավանություն տալու հարցը: Ծրագրի նպատակն է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը վրացական սահմանին մոտ` Այրումում, 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով:
Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ գծի միջոցով, հայկական կողմից` Հրազդանից` 400 կՎ գծի միջոցով: Ծրագրի 1-ին փուլի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 105.2 մլն եվրո:
Վարկը պետությունը պետք է մարի մինչև 2029-ը, տարեկան գումարն էլ կազմելու է 3.5 միլիոն եվրո: Իսկ թե քանի՞ փուլից է կազմված այս ծրագիրը և որտեղի՞ց են վերցնելու անհրաժեշտ մնացած գումարը, ծրագրում նշված չէ: