կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-02 12:12
Տնտեսական

Նորից վարկ, այս անգամ՝ 8.07 մլն եվրո

Նորից վարկ, այս անգամ՝ 8.07 մլն եվրո

Կառավարությունը հավանության արժանացրեց 2014թ. դեկտեմբերի 19-ին ստորագրված` ՀՀ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև կնքված «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը:

 

Նախագիծը ներկայացնող` ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ նախագծի շրջանակներում ՎԶԵԲ-ը Հայաստանի Հանրապետությանը կհատկացնի 3.5 մլն եվրո գումարի չափով վարկ:

 

Ծրագրի ընդհանուր արժեքը 8.07 մլն եվրո է: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության Հարևանության ներդրումային գործիքի (ԵՄ/ՀՆԳ) կողմից` մինչև 3.5 մլն եվրո կապիտալ դրամաշնորհի տեսքով: Եվս 1.07 մլն եվրոյի չափով գումար նախատեսվում է ստանալ որպես տեխնիկական աջակցություն:

 

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը` բարելավելու կոշտ կենցաղային թափոնների կառավարումը Կոտայքի մարզում և Սևան քաղաքում: