|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր` ժամը 13:15-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում որովայնի շրջանում հրազենային վնասվածք է ստացել 1975-ին ծնված Ստեփան Ամիրշադյանը: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Yerkir.am-ը «Մալաթիա» բժշկական կենտրոնից տեղեկացավ, որ վիրավորն այժմ գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, կատարվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: