|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12:25-ի դրությամբ, Թալինի, Կոտայքի, Սևանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ- տեղ մերկասառույց է:
Գորիսի տարածաշրջանի Մ2 միջպետական ավտոճանապարհի 220-226 կմ-ում՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ հատվածում, սաստիկ բուք է սկսվել, անբավարար տեսանելիության պատճառով ճանապարհը դժվարանցանելի է:
Բուք է սկսվել նաև Տավուշի տարածաշրջանի Բերդ - Ճամբարակ լեռնանցքում: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման ու մաքրման աշխատանքներ: