կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-01 14:06
Իրավական

Չգտնվելով Հայաստանում` ՀՀ անձնագիր է ստացել. հարուցվել է քրեական գործ

Չգտնվելով Հայաստանում` ՀՀ անձնագիր է ստացել. հարուցվել է քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

 

ՀՀ արտաքին գործերի նախարարության գրությամբ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ուղարկվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն դիմած Ալբերտ Ս.-ի ՀՀ քաղաքացու անձնագրի իսկությունը ստուգելու վերաբերյալ հարցումը:

 

Ստուգումների արդյունքում ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, և հարուցվել` քրեական գործ:

 

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ալբերտ Ս.-ի անվամբ լրացված ՀՀ քաղաքացու անձնագրի դիմում «Անձնագրային գործողությունների վերաբերյալ» քարտի վրա եղած կլոր կնիքի և ուղղանկյուն դրոշմակնիքի դրոշմները չեն համապատասխանում պետական մարմնի կողմից օգտագործվող կլոր կնիքի և ուղղանկյուն դրոշմակնիքի դրոշմների նմուշներին:

 

Բացի դրանից, պարզվել է նաև, որ Ալբերտ Ս.-ն, չգտնվելով Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքից անձնագիր է ստացել: Կատարվում է նախաքննություն: