Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ռուսաստանի ձայն»-ի ժյուրիին և հանդիսատեսին իր՝ «Реквием» -ի կատարումով հիացրած և անգամ արտասվել ստիպած հայուհի Մարիամ Մերաբովան հարցազրույց է տվել Комсомольская правда-ին:
Մարիամ Մերաբովան արդեն 20 տարի ելույթ է ունենում ՝ Мирайф խմբի կազմում, Jazz Parking նախագծում և նույնիսկ «Եվրատեսիլ» երգի մրցույթում՝ որպես բեք-վոկալիստ։
Նա պատմել է, որ «Мирайф» խումբն իրեն հրավիրել է ապագա ամուսինը՝ Արմենը։
Մերաբովան մի քանի անգամ, որպես բեք-վոկալիստ, ելույթ է ունեցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում` Դիմա Բիլանի (Ռուսաստան), Անի Լորակի (Ուկրաինա), Դիմա Կոլդունի (Բելառուս) և Եվա Ռիվասի հետ(Հայաստան):
Խոսելով «Реквием»-ի կատարման և այն հիացմունքի մասին, որն այն առաջացրել է, Մերաբովան ասել է. « Նախկինում ես չէի համարձակվում դիպչել այդ երգին, քանի որ այն էտալոնային է։ Եվ դա իմը չէ։ Սակայն Լեոնիդ Ագուտինը տվեց ինձ այդ համարը, և ես սկսեցի աշխատել։
Մերաբովան երկու անգամ կատարել է պրիմադոննա Ալլա Պուգաչովայի երգերից՝ Бумажный змей-ը և Реквием-ը: Կույր լսումներից հետո Պուգաչովայի (վաղուց են միմյանց ճանաչում) հետ հեռախոսազրույցի ժամանակ պրիմադոննան անգամ իր հիացմունքն է հայտնել։ Այնուհետև SMS է եկել Ֆիլիպ Կիրկորովից՝ ջերմ խոսքերով։
Մերաբովան պատմել է նաև ամուսնու մասնագիտական աջակցության, ինչպես նաև երեխաների մասին. «Միայն շնորհիվ իմ ամուսնու ես բացահայտվեցի։ Նա իմ ուսուցիչն է։ Այնպես որ` այն, ինչ այժմ ես ինձնից ներկայացնում եմ՝ որպես կատարող, իմ ամուսնու ձեռքբերումն է։ Եվ ընդհանրապես` եթե չլիներ Արմենը, այս ամենը չէր լինի։
Խոսելով երեխաների մասին՝ նա ասել է, որ իրենց ընտանիքը երաժշտական, բայցև ավանդապաշտ է: Անկախ ելույթներից, շրջագայություններից և նկարահանումներից՝ երեխաները միշտ նրանց կողքին են, միշտ նրանց հսկողության տակ։
Видео