Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ռոբերտ Քոչարյանն արդեն մեկ շաբաթ է, ինչ վերադարձել է Մոսկվայից, որտեղ մասնակցել է ԲՖԿ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նիստին, և պատրաստվում է մոտ օրերս ելույթ ունենալ ու ներկայացնել իր տեսակետները քաղաքական իրավիճակի վերաբերյալ։
Yerkir.am-ի հետ զրույցում երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնեց, որ Քոչարյանն անցնող ամսվա ընթացքում Մոսկվա չի այցելել, նոյեմբերին ԲՖԿ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նիստ չի գումարվել։
Ինչ վերաբերում է Քոչարյանի առաջիկա ելույթին, նա ասաց, որ այդ կապակցությամբ իր «խոսքը ճիշտ չի ընկալվել, եւ ի պատիվ լրագրողի` համապատասխան ուղղումը հոդվածում արվել է»:
«Երկրորդ նախագահի օրակարգում այս պահին հատուկ պլանավորված ելույթ չկա»,- նշեց Վիկտոր Սողոմոնյանը: