Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ լրագրողական հանրությունը զարմացած էր` ըստ կառավարության պաշտոնական կայքի` ասուլիս էր տալու ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը: Նա, ըստ կառավարության տարածած հաղորդագրության, խոսելու էր 2014 թվականի գերակա խնդիրների եւ ծրագրերի մասին:
Այն, որ Զախարյանի ասուլիսը վարչապետ Տիգրան Սարգսյանի` կառավարության առաջին նիստի ժամանակ արված հանձնարարականի շրջանակներում է, եւ, բնականաբար, Զախարյանի նախաձեռնությունը չէ, բոլորիս համար պարզ էր: Տարօրինակն այն էր, որ տարիներ շարունակ լրագրողների հետ չշփվող եւ ասուլիսներից շատ հեռու Զախարյանն անձամբ էր որոշել խոսել:
Լրագրողների սպասումները չարդարացան. այսօր առավոտյան պարզվեց, որ Զախարյանը մեկ գիշերվա մեջ հիվանդացել է, եւ նրա փոխարեն ասուլիս կտա նրա տեղակալը` Աշոտ Մուսայանը: Թե ինչո՞ւ էին նախօրոք հայտարարում, որ Զախարյանն է խոսելու, գուցե շատերը կարծեն, որ լրագրողական փոքրիկ հնարք էր` ասուլիսին կարեւորություն տալու եւ որքան հնարավոր է շատ լրագրող բերելու լավագույն տարբերակ, բայց կա նաեւ երկրորդ` ավելի հավանական բացատրությունը: Իսկ գուցե Զախարյանը չէր ցանկանում պատասխանել Քոչարյանի վերաբերյալ հարցերին, որոնք, բնականաբար, հնչելու էին: Քոչարյանի հասցեին քննադատությամբ հանդես գալ Զախարյանն իրեն թույլ չէր տա, ի տարբերություն շատերի (Զախարյանը Քոչարյանի օրոք 4 տարի Երեւանի քաղաքապետ է եղել): Բայց, մյուս կողմից էլ, սիրուն չէր լինի նախագահի հանձնարարականը չկատարելը ու կառավարության ղեկավարին` Տիգրան Սարգսյանին, չպաշտպանելը: