|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Հակառակորդի կողմից հայկական ուղղաթիռի կործանումից հետո սահմանամերձ համայնքներում իրավիճակն առանձնապես չի սրվել. այսօր լրագրողներին հայտնեց սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:
Ըստ նրա` Չինարին ամենօրյա կրակահերթի տակ է, սակայն, վերջին դեպքերի հետ կապված, թշնամու կողմից աշխուժացում չի նկատվել:
Սաղոյանը հայտնեց, որ արդեն կառուցել են գյուղի պաշտպանիչ պատը: «Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տասը օրը մեկ այցելում է գյուղ, տեղում իրավիճակին ծանոթանում: Իրավիճակը վերահսկելի է, բնականոն ընթացքի մեջ»,- ասաց նա: