Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Երեկ Լոնդոնի ֆոնդային բորսայում պղնձի միջազգային գինը իջել է 6 հազար դոլարի սահմանագծից: Մեկ տոննա պղնձի բորսայական գինը կազմել է 5 հազար 890 դոլար, որը վերջին ավելի քան հինգ տարիների հակառեկորդն է: Վերջին անգամ պղնձի գինը 6 հազար դոլարից պակաս էր եղել 2009 թվականի հոկտեմբերին: Սա վատ նորություն է մեր տնտեսության համար: Հայաստանից արտահանվող բոլոր ապրանքների շուրջ 30 տոկոսը գունավոր մետաղների խտանյութն է (հիմնականում պղինձ) կամ դրա հետ կապ ունեցող այլ արտադրանք: Եվ գունավոր մետաղների գների նվազումը լուրջ բացասական ազդեցություն է թողնում մեր տնտեսության վրա: Պղնձի գինը սահուն նվազում է արդեն 6 ամիս անընդմեջ, և այս ընթացքում այն էժանացել է մոտ 17 տոկոսով՝ 7 հազար 200 դոլարից հասնելով 5 հազար 980 դոլարի: Իսկ վերջին 4 տարվա ընթացքում այն էժանացել է 40 տոկոսով:
Պղնձի գնի նվազումը ստիպում է հանքարդյունաբերողներին էլ ավելի մեծ ինտենսիվությամբ շահագործել հանքավայրերը ծավալների մեծացման հաշվին եկամուտը պահպանելու նպատակով: Իսկ դրա հետևանքով մեր ընդերքը ավելի արագ է «ցամաքում»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։