|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր Ստամբուլում տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հանդիպումը:
Ըստ T24-ի՝ նշվում է, որ հանդիպման հիմնական թեմաներից են Բայդենի՝ Էրդողանից «ներողություն խնդրել-չխնդրելու», ինչպես նաև Սիրիայի հարցում ԱՄՆ-ի քաղաքականության և ԻՇԻՊ-ի դեմ պայքարի հարցերը:
Հիշեցնենք, որ Հարվարդի համալսարանում Բայդենն ասել էր, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները աջակցություն են ստացել Թուրքիայից, որից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել Բայդենին՝ ներողություն խնդրել այդ խոսքերի համար: Այնուհետև լուրեր շրջանառվեցին, թե Բադենը Էրդողանից ներողություն է խնդրել, սակայն Բայդենն այդ կապակցությամբ հայտնեց, որ ինքը «Էրդողանից երբեք ներողություն չի խնդրել»: