Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսել մեկնելուց առաջ, որտեղ մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, պատասխանել է լրագրողների հարցերին՝ ասելով, թե հանդիպման ընթացքում ինչ հարցեր է տալու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին:
Այս համատեքստում նա հիշեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ իրավիճակը՝ անդրադառնալով Բայդենի կողմից ցեղասպանություն եզրույթի կիրառմանը: Էրդողան շեշտել է, որ իրենք ԱՄՆ-ից չէին սպասում նման մոտեցում, դա իրենց իսկապես ցավ է պատճառել:
«Սխալ կլինի, եթե գագաթնաժողովն անցկացվեր առանց այս հարցը օրակարգ մտցնելու և դրա մասին հիշեցնելու: Թուրքիան պատահական երկիր չէ, նա ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակից է: Հայերի դեպքում, որոնք կապ չունեն ՆԱՏՕ–ի հետ, այս մոտեցումը տխրեցնում է մեզ»,- նշել է նա:
Ըստ Թուրքիայի նախագահի՝ հանդիպման օրակարգում կլինեն F-35-ի արտադրական ծրագրից դուրս գալու, ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի հարցերը, Քաբուլի օդանավակայանում Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելու՝ Թուրքիային ուղղված առաջարկը: