Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում այսօր մեկնարկել է հերթական քառօրյան: Հավատարմագրված լրագրողներին անակնկալ էր սպասում: ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանի մտքի գոհարը լրագրողներին ե'ւ զարմացրեց, ե'ւ զայրացրեց: Նա հիշեցրել է, թե ինչպես պետք է լրագրողը վարվի պատգամավորի հետ: Թուղթն էլ փակցրել է ԱԺ-ում, որում, մասնավորապես, ասված է`
«ՀՀ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողը պարտավոր է՝
մասնագիտական գործողության իրականացման ընթացքում հարգել Ազգային ժողովի պատգամավորների և Աշխատակազմի աշխատակիցների օրինական շահերը, պատիվն ու արժանապատվությունը.
· Իր մասնագիտական գործունեությամբ կամ այլ գործողություններով չխոչընդոտել Ազգային ժողովի պատգամավորների, Ազգային ժողովի նիստերին ներկա գտնվող (մասնակցող) անձանց և Աշխատակազմի աշխատակիցների ծառայողական պարտականությունների կատարմանը,
· Ազգային ժողովի տարածք մուտք գործելիս ներկայացնել հավատամագիրը, կրել այն Ազգային ժողովի վարչական տարածքում գտնվելու ընթացքում, ինչպես նաև ենթարկվել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վարչական շենքի և պահպանության հրահանգի» պահանջներին,
· Կատարել օրենքով լրագրողի համար սահմանված պարտականությունները՝ հաշվի առնելով Ազգային ժողովի և Աշխատակազմի գործունեության առանձնահատկություններից բխող պահանջներ:
Լրագրողի հավատարմագրումը վաղաժամկետ դադարեցվում է, եթե նա խախտել է ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը»:
Այս տեքստը նոր չէ, զավեշտալին այն է, որ այն փակցրել են ԱԺ-ում: Գուցե լրագրողներին դասեր տալուց առաջ արժեր կարգի հրավիրել նախեւառաջ երկրի օրենսդիրներին... Նրանց պահվածքի եւ վարքի մասին մեկ անգամ չէ, որ գրել են լրագրողները: