|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Առինջում երեկ տեղի ունեցած սպանությունից նոր մանրամասներ են ի հայտ գալիս:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ կրակոցների հետևանքով վարորդ Լ.Ավետիսյանը, ստանալով մահացու հրազենային վնասվածք, կորցրել է մեքենան ղեկավարելու հնարավորությունն ու բախվել պատին, իսկ ուղևոր Ն.Ավետիսյանը (Լևոն Ավետիսյանի կինը) ստացել է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք։
Դիմակավորված անձը մոտեցել է մեքենային և զենքի սպառնալիքով ուղևոր Ն.Ավետիսյանից հափշտակել կանացի պայուսակը և դիմել փախուստի։
Ն.Ավետիսյանը տեղափոխվել է հիվանդանոց։