Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր բողոքի երթ անցկացրեց Երևանում` դարձյալ բողոքելով կարմիր գծերի, ԴԱՀԿ-ի և այն պատգամավորների դեմ, որոնք ընդունել են վարորդների գրպանները թալանող օրենքներ:
Նախաձեռնությունը բողոքի երթը սկսել էր Պարոնյան փողոցից, սակայն ոստիկանները խոչընդոտել էին նրանց երթին: Նախաձեռնության անդամները, չկարողանալով շարունակել երթը մեքենաներով, ստիպված ոտքով հասնել են Ազգային ժողով` նաև այնտեղ բարձրացնելու իրենց բողոքի ձայնը: Նրանք բարձրախոսով ներկայացրեցին իրենց բողոքի բովանդակությունը և իրենց պահանջները, այն է` հարկային համաներում:
«Մեկ անգամ արեք այնպես, ինչպես ասաց ձեր գեներալներից մեկը` եկեք` մի անգամ էլ ժողովրդի մասին մտածեք»,- ասացին նախաձեռնության անդամները: