Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 16-ին Թուրքիայում 80 տարեկան հասակում մահացավ երկրի հեղինակավոր գեներալներից Ալթաչ Յալմանը։ Յալմանը Թուրքիայի էրդողանական շրջանի ամենահայտնի ռազմական գործիչներից էր. հայտնում է Yerkir.am-ը։
Թուրքական Sözcü թերթի լրագրող Սայգը Օզթյուրքը հայտնում է, որ Թուրքիայի Ժանդարմերիայի և Թուրքական ԶՈՒ Ցամաքային ուժերի նախկին հրամանատար Յալմանը մահացել է նոր տեսակի կորոնավիրուսի՝ COVID-19-ի պատճառով։
Օզթյուրքը հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ գեներալի կինն ու դուստրը այժմ գտնվում են կարանտինում։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ թուրք գեներալի թեստի արդյունքները բացասական էի։ Սակայն լրագրողը հակառակն է բացահայտել։
Յալմանը Թուրքիայի ամենահեղինակավոր գեներալներից էր։ Ժանդարմերիայի և Ցամաքային զորքերի հրամանատար եղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իշխանության գալուց հետո։ Զինվորականության դեմ Էրդողանի պայքարը նաև առնչվել է Յալմանին, ով մեղադրվել է ռազմական հեղաշրջման և հայտնի «Էրգենեքոն» կառույցին անդամակցության մեջ։
Թուրքիայում այս պահի դրությամբ վարակված է 191 մարդ, որից 2-ը մահացել են։