կարևոր
5914 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-09 14:59
Հասարակություն

Ասում էր՝ պարը ձեր գենետիկ հիշողությունն է, պարեք այնպես, ինչպես ձեր հոգին է թելադրում․ Գագիկ Գինոսյանի սան

Հայ ժողովուրդն այսօր վերջին հրաժեշտը տվեց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանին։ Կամերային երաժշտության  տունն ու բակը բազմամարդ էր, հավաքվել էին մշակութային,հանրային ու քաղաքական գործիչներ, նրա  արվեստն ու հայ տեսակը գնահատող  քաղաքացիներ։

Իրինա Հախունցը Գագիկ Գինոսյանի սանն է, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իր ու մյուսների համար մեծ ցավ է անցյալով խոսել Գագիկ Գինոսյանի մասին։ Վերջին անգամ  Գագիկ Գինոսյանին տեսել են իրենց պսակադրության օրը ․ Իրինայի ամուսինը նույնպես ազգագրական երգերի կատարող է․ ասում է, որ շնորհիվ Գագիկ Գինոսյանի՝ մեր հասարակությունը սովորեց ազգայինը գնահատել։

Մանրամասն՝ տեսանյութում։