|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժամանակը» գրում է. «Ինչպես տեղեկացրել էինք, Սուրեն Խաչատրյանին մարզպետ նշանակելուց առաջ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր ստորագրահավաք անցկացնել Սյունիքի մարզում՝ պարզելու համար, թե արդյոք սյունեցիների քանի՞ տոկոսն է կողմ նրա վերադարձին:
Մեզ հասած տեղեկություններով՝ ուրբաթ ամբողջ օրը գյուղապետերին, դպրոցների տնօրեններին, պետական գերատեսչությունների ղեկավարներին կանչել են ՀՀԿ Սյունիքի մարզային գրասենյակներ՝ ստորագրելու: Ոմանք հասցրել են ստորագրել, սակայն լուրը տարածվելուց հետո որոշել են դադարեցնել գործընթացը:
Հաջորդ օրը, սակայն, ընտրողների գրանցամատյանից հանել են Սյունիքի 50-60 հազար ընտրողի անուն ազգանուն, գնել են չորս տուփ գրիչ և 5-6 հոգի նստած ստորագրություն են կեղծել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: