|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Քննիչին գրիչ ենք տանում, պատրաստվում ենք նաև «սելֆի» անել նրա հետ, ըստ Yerkir.am-ի ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, ով վկայի կարգավիճակով ՀՔԾ է հրավիրվել:
Սամսոնյանը չբացառեց, որ ՀՔԾ-ից դուրս գալուց հետո կունենա կասկածյալի և մեդադրյալի կարգավիճակ:
Այսօր արդեն որպես վկա հրավիրվել եմ ՀՔԾ` ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել նա, ի մասնավորի, նշելով. «Այսօր ժամը 15:00-ին փաստաբանիս հետ կներկայանամ ՀՔԾ` որպես վկա հարցաքննվելու հարուցված քրեական գործի շրջանակներում: Վկայի կարգավիճակը պարտավորեցնում է մասնակցել հարցաքննությանը ուստի ինչպես և խոստացել էի նման պարագայում ներկայանալու եմ վարույթն իրականացնող մարմնին: Հարցաքննությունից հետո պատրաստվում եմ ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքիր մանրամասներ հաղորդել հարցաքննությունից և ընհանրապես քրեական գործից և իրավապահների մոտիվացիայից»: