|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Ժողովուրդը» գրում է. «Օրեր առաջ «Ժողովուրդ»-ի խմբագրությունում է հայտնվել 2 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գրիչ, որի միջոցով հնարավոր է եղել ստանալ տեստային առաջադրանքների պատասխանները: Այսինքն՝ ընդունելության քննության մեջ դերակատարում ու շահագրգռվածություն ունեցող մարդիկ մտածել են, որ գրիչի վրայի կոդ-շտրիխները կարելի է այնպես դասավորել, որ դառնան դիմորդների հուշաթերթիկները: Օրինակ՝ 2-րդ թեստի, 3-րդ հարցի պատասխանը 4-րդ տարբերակն է:
Այս երկամյա նորամուծության մասով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ կառավարությանն առընթեր գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արայիկ Իսպիրյանի հետ, ով ասաց. «Դեռ երկու տարի առաջ՝ 2012-ին, նման խոսակցութուններ տարածվեցին, որ իբր գրիչ է հայտնվել դիմորդի ձեռքին, որը կարողանում է քննության տեստերի պատասխանները տալ: Բայց ասեկոսեների մակարդակով էր: Հետո լսեցինք, որ ԱԱԾ-ն էր դրանով զբաղվում»:
Իսկ ահա ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «կախարդական» գրիչի մասով խորհուրդ տվեց դիմել իրավապահ մարմիններին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։