|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի շտաբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Երեկ տեղեկատվություն տարածվեց, թե Լևոն Հայրապետյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Այս լուրը շատերը ընկալեցին հետևյալ կերպ, թե փոխվել է խափանման միջոցը և այսուհետ Լևոն Հայրապետյանը կգտնվի ստացիոնար բուժման մեջ: Սակայն, ցավոք, դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու նպատակը եղել է ընդամենը մեկօրյա բուժզննում իրականացնելը: Որից հետո մեր հայրենակիցը դարձյալ այսօր տեղափոխվել է «Մատրոսկայա տիշինա» մեկուսարան»:
Yerkir.am-ին շտաբից հայտնեցին, որ Լևոն Հայրապետյանի առողջական վիճակն այնքան է վատթարացել, որ նրան ստիպված մեկ օրով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց:
Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանի դատական գործը նախաքննական փուլում է` երկամսյա կալանքով: Շտաբն ակնկալում էր, որ երկամսյա կալանքը կփոխվի ստացիոնար բուժմամբ, սակայն այդ ակնկալիքները չարդարացան: