|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Այսօր «Էրեբունի» ԲԿ-ում կվիրահատեն «Սասնա ծռեր» խմբի անդամ, ներկայումս կալանքի տակ գտնվող Պավլիկ Մանուկյանին: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը:
Մանուկյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ոտքի պլաստիկ վիրահատության էին ենթարկել, իսկ «Էրեբունի»-ում նա կենթարկվի ոսկրի վիրահատության:
Նշենք, որ նրա որդին՝ Արամ Մանուկյանը, ով նույնպես «Սասնա ծռեր»-ից է ու կալանքի տակ, երկու օր առաջ է դուրս գրվել «Էրեբունի» ԲԿ-ից և տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Արամ Մանուկյանը և նրա հայրը՝ Պավլիկ Մանուկյանը, ոտքերի հատվածում հրազենային վիրավորում էին ստացել ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: Պավլիկ Մանուկյանի վերջին վիրահատությունը կատարվել է օգոստոսի 19-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: