կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-28 14:35
Քաղաքական

Հրայր Թովմասյանը շարունակում է արհամարհել լրագրողներին

Հրայր Թովմասյանը շարունակում է արհամարհել լրագրողներին

Այսօր կառավարության նիստից առաջ ԱԺ աշխատակազմի ղեկավար,  արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը չպատասխանեց Yerkir.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ են ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների համար ստեղծվում արհեստական խոչընդոտներ:

 

Մինչ լրագրողները ենթադրում են, որ Հրայր Թովմասյանը, հրապարակ նետելով ԱԺ-ում դրես-կոդի, խստացված հավատարմագրման մասին խոսակցությունները, ԱԺ մուտք գործելու համար լրագրողների համար արհեստական խոչընդոտներ ստեղծելով, ցանկանում է վրեժ լուծել լրագրողներից, Հրայր Թովմասյանը ձևացնում է, թե ոչ մի խնդիր էլ չկա` հրաժարվելով պատասխանել լրագրողներին հուզող հարցերին:

 

Հիշեցնենք, որ երբ նախկին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի անզգույշ խոսքը հրապարակվեց մամուլում, նա հայտնվեց տհաճ միջադեպերի կենտրոնում: Լրագրողերի կողմից այդ անզգույշ խոսքի հրապարակումը, ըստ երևույթին, չներվեց Հրայր Թովմասյանի կողմից, և նա, դառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավար, սկսեց խիստ միջոցառումներ մտմտալ ԱԺ-ում աշխատող լրագրողների համար:

 

Կառավարության նիստից հետո Yerkir.am-ի թղթակիցը նույն հարցն ուղղեց Հրայր Թովմասյանին, թե ինչո՞ւ են արհեստական խոչընդոտներ ստեղծվում լրագրողների համար: Նախարարը ո'չ հերքեց, ո'չ էլ հաստատեց, ընդամենը ասաց. «Դե եթե դուք արդեն այդպես եք որոշել....»: