|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.57 |
| EUR | ⚊ | € 439.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.7033 |
| GBP | ⚊ | £ 498.34 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Գեյթը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ Նյու Յորքում կազմակերպության գլխավոր գրասենյակում հանդիպումից հետո հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ինքը լցանավերի միջադեպի հետ կապված ստանում է բավականին հակասական տեղեկություններ, հաղորդում է Associated Press-ը:
«Մեր կարծիքով՝ պատասխանատուն պետք է հստակ հայտնաբերվի: Փաստերը կբացահայտվեն, եւ վստահ եմ, որ դա միայն ժամանակի հարց է»,- ասել է նա:
Գեյթը Իրանին ուղղված կոչով է հանդես եկել` մասնավորապես նշելով. «Իմ կոչը՝ իրանցի եղբայրներին. զգույշ եղեք եւ կուրսը փոխեք, որովհետեւ դուք բոլորին հակազդեցության եք մղում, եւ եթե դա տեղի ունենա, ոչ ոք իրեն անվտանգության մեջ չի զգա»:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Օմանի ծոցում երկու լցանավերի վրա ենթադրյալ հարձակումից հետո տեղի էին ունեցել պայթյուններ եւ հրդեհներ, տեղի ունեցածի մանրամասները դեռևս պարզվում են։