Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սոչիում շարունակվում է ՀՀ, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Ղեկավարները հույս են հայտնել, որ հակամարտությունը պետք է լուծվի փոխզիջման միջոցով:
Ալիևը հանդիպմանը կարևորել է Ռուսաստանի դերը ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում. հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:
Սերժ Սարգսյանը, իր հերթին, նշել է, որ «հակամարտությունը պետք է լուծվի փոխզիջման միջոցով, այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները»:
"Մենք համարում ենք, որ, իսկապես, հիմնախնդիրը կարելի է լուծել, պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են մեզ Մինսկի խմբի համանախագահները: Ադրբեջանական կողմը մշտապես վկայակոչում է ՄԱԿ-ի չորս բանաձևերը, բայց այսպիսի հռետորական հարց պարոն Ալիևին՝ բանաձևերի ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը: Միայն Հայաստանն է կատարել այդ բանաձևերի կետերը, օգտագործել է իր ազդեցությունը, որպեսզի դադարեցվեն մարտական գործողությունները:
Եթե մենք վերադառնանք 90-ականների սկզբների իրադարձություններին, ապա ես կարծում եմ, որ մի կողմից լավ կլինի, մյուս կողմից էլ կարող է ինչ-որ բան էլ ձգձգվել: Լավ կլինի այն առումով, որ մենք այն ժամանակ եկանք այն եզրահանգման, որ հիմնախնդիրը չունի ռազմական լուծում, իսկ եթե մենք նորից մեղադրենք միմյանց, ես կարծում եմ, որ բավական երկար ժամանակ այդ հիմնախնդիրը չի լուծվի:
Ես շնորհակալ եմ Ձեզ, որ Դուք տրամադրված եք հիմնախնդրի լուծմանը: Այդ հարցի լուծումը բխում է Հայաստանի ազգային շահերից",- մասնավորապես ասել է ՀՀ նախագահը: