Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրախորհրդարանը լիագումար նիստում բանաձեւ է ընդունել, որում իր աջակցությունն է հայտնում Ուկրաինայի իշխանություններին եւ դատապարտում Ռուսաստանի գործողությունները. տեղեկացնում է Интерфакс-ը:
Ըստ փաստաթղթի` Եվրախորհրդարանը հավանություն է տալիս Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղաղ պլանին, նաեւ ողջունում ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Բանաձեւում նաեւ նշվում է, որ Ռուսաստանը «մասնակցում է ռազմական գործողություններին եւ զենքի մատակարարումներին»: Այդ կապակցությամբ եվրապատգամավորները կոչ են անում Ռուսաստանին` կատարել միջազգային պարտավորությունները, օժանդակել խաղաղ բանակցություններին, օգտագործել ազդեցությունը բռնության դադարեցման համար, ազատ արձակել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին:
Վերջում Եվրախորհրդարանը հավանություն է տվել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնմանը: