կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-15 09:06
Հասարակություն

Իգոր Կլիմկոյի նկատմամբ հարուցված քրեական գործը չափազանց ուշագրավ նախապատմություն ունի

Իգոր Կլիմկոյի նկատմամբ հարուցված քրեական գործը չափազանց ուշագրավ նախապատմություն ունի

«Հայկական ժամանակը» գրում է. «ԱրմենՏել»-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործը, որի շրջանակներում նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել մեր ունեցած տեղեկություններով, չափազանց ուշագրավ նախապատմություն ունի:

 

Արտերկրից Հայաստան կատարվող հեռախոսազանզերի սպասարկման դիմաց «Արմենտելը» գումարներ էր ստանում օտարերկրյա օպերատորներից: Մեր տեղեկություններով, այդ գումարները, «ԱրմենՏելի» հաշվին նստելու փոխարեն, վախանցվում էին օֆշորային գոտում գրանցված մի ընկերության հաշվին: 2009-2012 թվականների ընթացքում, երբ Կլիմկոն դեռ ղեկավարում էր «Արմենտելը», ընդհանուր առմամբ, այդ միջոցով «անհետացել է» հարյուրավոր միլիոն դոլար, ըստ որոշ տեղեկությունների նույնիսկ 500 միլիոն: Սակայն, ամենաուշագրավն այն է, որ այդ հսկայական գումարները, որոնցից նաև պետք է հարկեր վճարվեին, չէին կարող աննկատ անհետանալ։ Դրա մասին քաջատեղյակ են եղել ՀՀ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ և, նույնիսկ, ըստ մեր աղբյուրների, անձնական շահագրգռվածություն են ունեցել որպեսզի այդ գումարները անհետանան և այս պատմությունը այդպես էլ կմնար չբացահայտված, եթե օֆշորային գոտիներում շրջանառված այդ հսկայական գումարները չհայտնվեին արևմտյան հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, ինչպես նաև «ԱրմենՏելի» ներկաիս սեփականատեր ռուսական «Beeline» ընկերությունը հետևողական չգտնվեր գործի բացահայտման հարցում։

 

Ըստ մեր տեղեկությունների, քրգործը մեր իրավապահները հարուցել են ռուս գործընկերների և արևմտյան հատուկ ծառայությունների «սև ցուցակներում» չհայտնվելու նկատառումներով: Այս տեսանկյունից հետաքրքիր է, թե ինչ ընթացք կստանա այն, և երբ «կհայտնաբերվի» հետախուզման մեջ գտնվող Իգոր Կլիմկոն»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։