Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը դեռևս անցյալ տարի քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից խախտում կատարելու առթիվ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՔԾ-ն կարճել է դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Դատավոր Կարինե Պետրոսյանը բողոքարկել է ՀՔԾ-ի որոշումը դատարանում, քանի որ ՀՔԾ-ի որոշմամբ հղում չի կատարվել շատ կարևոր հանգամանքի։ Բանն այն է, որ քրեական գործը հարուցվել է 308 հոդվածի հատկանիշներով, այսինքն՝ կոնկրետ պաշտոնատար անձի կողմից դիրքի հնարավոր չարաշահման կապակցությամբ, սակայն դատավորի անունը որոշման մեջ չի նշվել, որպեսզի շրջանցեն ԲԴԽ-ից թույլտվություն ստանալու արգելքը:
Չէ՞ որ առանց ԲԴԽ-ի համաձայնության՝ դատավորի նկատմամբ քրեական գործ չի կարող հարուցվել: Եվ հիմա դատավոր Պետրոսյանը կարճման որոշումը բողոքարկել է դատարանում, որպեսզի այսուհետ բացառվեն դատավորի նկատմամբ հարուցվող քրեական գործերով ԲԴԽ համաձայնության արգելքն անտեսելը»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։