կարևոր
2848 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-13 18:45
Քաղաքական

Լավ է Ալենի նման չասեցիք՝ Զախարովան քարտուղարուհի է․ Խամոյանը՝ Փաշինյանին

ԱԱԾ-ն ստուգում է Հայաստանում «վագներականների» մասին հրապարակումները: Հայաստանի իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել մամուլում հայտնված  հրապարակումներին, ինչքան տեղյակ եմ` նման հրապարակում եղել է տելեգրամյան ալիքներով, ԱԱԾ-ն ստուգում է հրապարակված տեղեկատվությունը»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց  Նիկոլ Փաշինյանը:

Ագնեսա Խամոյանի հարցին, թե մտավախություն ունի՞ արդյոք, որ Ռուսաստանը Հայաստանում կարող է հեղափոխություն անել, նա ասաց` Հայաստանում հեղափոխություն կարող է անել միայն ՀՀ ժողովուրդն ու հայ ժողովուրդն այդ հեղափոխությունն արել է:

Հիշեցնենք` «Բաղրամյան-26» Telegram ալիքում հաղորդագրություն էր հրապարակվել այն մասին, որ Կրեմլը հեղաշրջում է նախապատրաստում Հայաստանում։ Ալիքի տվյալներով՝ Պրիգոժինի մահվան պահին Հայաստանում կար «Վագների» մոտ 3000 մարտիկ։

Փաշինյանն անդրադարձավ նաև իր ու ՌԴ նախագահի հետ հարաբերություններին, նշելով, որ ՌԴ նախագահի ու իր հարաբերություններում խնդիրներ չկան ու  պարտավոր չէ հետևել Զախարովայի հայտարարություններին։

«Ես պարտավոր չեմ ու շատ ուշադիր չեմ էլ հետևում: Ես ուշադիր հետևում եմ ՌԴ նախագահի հայտարարություներին, ով ասաց, որ Հայաստանի հետ հարաբերություններում խնդիրներ չկան ու ինձ հետ հարաբերություններում էլ խնդիրներ չկան»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև ասաց՝ Հռոմի ստատուտը ամբողջությամբ կվավերացվի։