կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-25 20:16
Հասարակություն

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Փետրվարի 25-ին, ժամը 17:43-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածում՝ ոլորանների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 21-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի 04 SU 953 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1974 թ. ծնված Ս. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Այնուհետև «Opel Astra» մակնիշի 35 UT 786 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1948 թ. ծնված Մ. Կ.) բախվել է կայանված «Օpel Vectra» մակնիշի 30 LU 516 (վարորդ՝ 1955 թ. ծնված Ժ. Ղ.) և «Mercedes Benz» մակնիշի 77 VT 771 պետհամարանիշերով (վարորդ՝ 1978 թ. ծնված Կ. Հ.) ավտոմեքենաներին. տուժածներ չկան:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղի ուժերով «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան ուղղվել է, իսկ 14 ուղևորները (2-ը երեխաներ) դուրս են բերվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոեմեքենան: