|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ: Այնուհետև տեղի կունենա Հայաստանի ու Արցախի կառավարությունների անդամների ընդլայնված կազմով հանդիպումը, որում կքննարկվեն տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընլայնմանն ուղղված հարցեր ու ծրագրեր: Այցի շրջանակներում Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ կկայանան մի շարք այլ միջոցառումներ:
Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը և պաշտոնատար այլ անձինք: