կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-16 10:26
Տարածաշրջան

Տիգրանակերտում բախումները լուսաբանող լրագրողներ են ձերբակալվել

Տիգրանակերտում բախումները լուսաբանող լրագրողներ են ձերբակալվել
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) քաղաքի Սուր շրջանում շարունակվում է պարետային ժամը:

Ըստ Demokrathaber-ի՝ ձերբակալվել է բախումները լուսաբանելու համար այդ շրջան մեկնած քրդական Azadiya Welat թերթի լրագրող Դենիզ Բաբիրը: Նրան մեղադրում են «կազմակերպության (Քուրդիստանի բանվորական կուսակցության) անդամ» լինելու մեջ:

Ձերբակալվել են նաև այլ թերթերի լրագրողներ, սակայն, ի տարբերություն Բաբիրի, ժամեր անց նրանք ազատ են արձակվել:

Կայքը հայտնում է, որ երկրում ձերբակալված լրագրողների թիվը հասել է 33-ի: