|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր վաղ առավոտյան ոստիկանները ապօրինաբար խոչընդոտել են լրագրողների աշխատանքը, ովքեր ցանկացել են արձանագրել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ուղևորվում Մոսկվա՝ հայտնում է Yerkir.am-ը։
Ոստիկանները թույլ չեն տվել, որ լրագրողներն ու օպերատորները ազատ տեղաշարժվեն և մոտենան "Զվարթնոց" օդանավակայանին, որտեղից էլ պետք է տեղի ունենար թռիչքը։
Հիշեցնենք, որ բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել հենց օդանավակայանի մուտքի մոտ, որպեսզի թույլ չտան Փաշինյանին հասնել օդանավակայան և մեկնել Մոսկվա։ Նրանք մտավախություն ունեն, որ Փաշինյանը ՌԴ մայրաքաղաքում հակահայ փաստաթուղթ է ստորագրելու։
Նշենք, որ վաղ առավոտից ոստիկանությունը փակել էր դեպի «Զվարթնոց» տանող բոլոր ճանապարհները, սակայն Փաշինյանի շարասյան անցնելուց հետո բացեցին։
Մանրամասն՝ տեսանյութում․