|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.26 |
| EUR | ⚊ | € 427.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.3489 |
| GBP | ⚊ | £ 498.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.87 |
Ադրբեջանում նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլըի քարոզարշավը լուսաբանող լրագրողներին ծեծել են:
Contact.az-ի հաղորդմամբ` Հեյդար Ալիևի նշանով մարդիկ քարոզարշավի ավարտին հարձակվել են լրագրողների վրա և սկսել հարվածել նրանց, փորձել խլել տեսախցիկները:
Ոստիկանությունը, լրագրողներին օգնություն ցուցաբերելու փոխարեն, փակել է նրանց ճանապարհը` հնարավորություն չտալով պաշտպանվել հարձակվողներից:
Ի վերջո, լրագրողներին հաջողվել է ազատվել նրանցից` թեթև վնասվածքներով: