կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-20 11:29
Տարածաշրջան

Էրդողանը հետապնդում է Լիբիայում Թուրքիայի ապօրինի գործողությունները լուսաբանող լրագրողներին

Էրդողանը հետապնդում է Լիբիայում Թուրքիայի ապօրինի գործողությունները լուսաբանող լրագրողներին

Թուրք լրագրող Էնդեր Օնդեշը վստահ է, որ Թուրքիայի իշխանությունները շարունակում են հետապնդել ԶԼՄ այն ներկայացուցիչներին, ովքեր բարձրաձայնում են Ռեջեփ Թայիփ Էրդողանի սխալ քայլերը։

Օնդեշը, մեկնաբանելով լրագրողների նկատմամբ հետապնդումները, հայտարարել է, որ նման կերպ Անկարան փորձում է լռեցնել նրանց ստիպել հետ կանգնել սեփական խոսքերից։ Լրագրողը հիշեցրել է OdaTV և Yeni Yaşam լրատվամիջողների խմբագիրների և աշխատակիցների ձերբակալությունը, ովքեր պատմել էին Թուրքիային Ազգային հետախուզական ծառայության (MİT) աշխատակցի թաղումը Մանիսա նահանգում, ով մահացու վիրավորում էր ստացել Լիբիայում։

Պատճառը, ըստ Օնդեշի, պարզ է. ԶԼՄ-ներին արգելված է գնահատական տալ երկրի արտաքին քաղաքականությանը և նրա մասնակցությանը տարբեր հակամարտություններին։

Էրդողանը բազմիցս է ցուցադրել իր ցանկությունը՝ ցենզուրայի ենթարկել ԶԼՄ-ները։ Թուրք առաջնորդը բազմիցս է թաքցրել թուրքական բանակի կորուստները՝ մասնավորապես Լիբիայում և Սիրիայում։

Վերջին 300 տարում Թուրքիայում ձերբակալվել է 300 լրագրող, որից 180 դեռևս գտնվում է բանտում։