|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Ժողովուրդ»-ը գրում է.
«Հովիկ Աբրահամյանը վերջերս կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ է նշանակել Սարգիս Բաղինյանին: Վերջինս Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ եղել է Քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի տնօրենը, սակայն նախկին վարչապետը նրան ազատել էր այդ պաշտոնից, քանի որ ԾԻԳ-ում «ատկատներ»-ի մի քանի գործերով լուրջ փաստեր էին բացահայտվել: Դրանից հետո, ըստ շրջանառվող լուրերի, Բաղինյանը հեռացել էր Հայաստանից ու Երևան վերադարձել միայն Տ. Սարգսյանի հրաժարականից հետո:
Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Հայինկասացիա»-ի մի քանի աշխատակցի դեմ առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակման համար հարուցված քրեական գործով սկզբում որպես մեղադրյալ ներգրավված է եղել նաև Բաղինյանի կինը՝ Լիլիկ Հակոբյանը: Հիշեցնենք, որ այդ գործով հաշվապահության մի քանի աշխատակիցներ դատապարտվել են: Սակայն Բաղինյանի շնորհիվ նրա կնոջը հաջողվել է խուսափել պատասխանատվությունից: Հիմա առավել ևս կհաջողվի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։