Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մտահոգություն չի տեսնում այն հարցում, որ Հայաստանն առանց Արցախի է մտնելու Մաքսային միություն: Այսօր լրագրողների հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ Արցախի հետ համագործակցությունն այնքան խորն է, որ հայաստանյան ապրանք լինի, թե` Արցախում արտադրված ապրանք, դրանք ծագման առումով շատ մոտ են, և խնդիրներ չեն առաջանա, եթե Հայաստանն առանց Արցախի մտնի Մաքսային միություն:
«Համենայն դեպս, այսօր չկա մաքսակետ, և մենք որևէ մաքսային գործողություններ չենք իրականացնում Արցախի հետ, չենք վարել, չենք վարում…»,- ասաց նախարարը:
Մեր հարցին` չենք էլ վարելո՞ւ, նախարարը պատասխանեց. «Ոչ»: Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չդարձավ Եվրասիական տնտեասական միության հիմնադիր անդամ, նախարարը պատասխանեց. «Որովհետև իրենք էին հիմնադրել այդ միությունը»:
Իսկ թե որո՞նք են այն երկու-երեք տեխնիկական հարցերը, որոնք մատնանշել էր նախագահը, և որոնց պատճառով ձգձգվում է Հայաստանի անդամակցումը, Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց, որ դրանց շուրջ բանակցություններն ընթանում են, և դրանց մասին կիմանանք միայն բանակցությունների ավարտից հետո, որովհետև, ըստ նախարարի, չի կարելի մանրամասներ ներկայացնել, երբ դեռ ընթանում են բանակցություններ:
Մեր հարցին` արդյո՞ք Հայաստանի անդամակցության ձգձգման պատճառը Արցախն է, Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց. «Բացարձակ, դրա հետ կապ չունի, զուտ մասնագիտական, տնտեսագիտական հարցեր են, էդ տեխնիկականի մեջ Ղարաբաղի հարցը չկա, կարող եմ երաշխավորել»:
ՄՄ հետ բանակցությունների թեմա ապրանքատեսակների թվաքանակի հետ կապված` նախարարը նշեց, որ այդ ուղղությամբ նույնպես բանակցությունները չեն ավարտվել, և դրանց թիվը սկզբում եղել է մոտ 900, հիմա, նախնական համաձայնությամբ, խոսվում է մոտ 800 ապրանքատեսակի մասին: