կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-01 10:47
Առանց Կատեգորիա

Գինին քացախ էլ է դառնում

Գինին քացախ էլ է դառնում

Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Ասում են ՀՀ նախկին Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը դիսիդենտ էր: Միգուցե: Չեմ ուզում վիճարկել, չեմ կարող....: Անդրանիկ Մարգարյանը նաև ՀՀԿ-ի հիմնադիրներից էր:Իհարկե,ՀՀԿ-ի բուն հիմնադիրը Աշոտ Նավասարդյանն էր, բայց լուսահոգի Անդրանիկ Մարգարյանն էլ էր նրա հետ:

 

Ուզում եմ ասել, որ ՀՀԿ-ն հիմնադրման պահին ազգային նկրտումներով կուսակցություն էր: Երեկ Երևանի ավագանին որոշում է կայացրել Երևանում կանգնեցնել Անաստաս Միկոյանի արձանը: ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն կողմ են քվեարկել:

 

«Ի՞նչ կա որ», կմտածեն շատերը: Իրոք, ի՞նչ կա որ, եթե անկախության 23 տարիների ընթացքում Գարեգին Նժդեհի անվան հրապարակում դեռ շարունակում է կանգնած մնալ բոլշևիկ Սուրեն Սպանդարյանի արձանը, թող մի տեղ էլ կանգնի Անաստաս Միկոյանը: Չէ, չմտածեք , թե ես արձաններին դեմ եմ: Ես կուռքերին եմ դեմ, հատկապես ապազգային կերպարներից կուռքեր ստեղծելու գաղափարին: Բայց կարծես թե շեղվեցի: Ասածս այն է, որ Տարոն Մարգարյանը , որդին՝ Անդրանիկ Մարգարայանի, հոր հակապատկերը դուրս եկավ: Մի ասացվածք կա, իսկը Տարոնի համար է՝ « Գինին քացախ էլ է դառնում» : Ահա, այսպիսի տարբեր հայր ու որդի....»